Կոնվերս Բանկը կաջակցի երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին

Կոնվերս Բանկը կաջակցի երաժշտությամբ զբաղվող տաղանդավոր երեխաներին

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա Կոնվերս Բանկի և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսը:

Նախածի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների:

«Տաղանդավոր երեխաները ցանկացած պետության մտավոր և ստեղծագործական հիմնական ռեսուրսներն են: Նախագծի օգնությամբ մենք կկարողանանք բացահայտել և աջակցել տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական պոտենցիալը», - նշել է Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նա հավելել է, որ Կոնվերս Բանկը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը տարիներ շարունակ գործակցել են տարբեր նախաձեռնությունների շուրջ:

«Տաղանդավոր երեխաներ» նախագիծը մեզ երկարատև գործակցության հնարավորություն կտա՝ հետագայում ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010-ին Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից: Հիմնադրամը իրականցնում է կրթական և բարեգործական ծրագրեր՝ դասական երաժշտության ոլորտում: Եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնակահարուհի, Կարեն Շահգալդյան-ջութակահար և Կարեն Քոչարյան-թավջութակահար:

Նախագծի համար Կոնվերս բանկում բացվել է հատուկ հաշվեհամար՝ AMD 1930046434020200, որին բոլոր ցանկացողները կարող են փոխանցել գումարներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---