Իրանը $2 մլն դրամաշնորհ է հատկացրել Մեղրիի և Ագարակի գազաֆիկացմանը

Իրանը $2 մլն դրամաշնորհ է հատկացրել Մեղրիի և Ագարակի գազաֆիկացմանը

PanARMENIAN.Net - Իրանական «Սաներջի» (Sanergy) ընկերությունը մինչև 2016-ի ավարտը գազաֆիկացնելու է Հայաստանի սահմանամերձ քաղաքները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 31-ի նիստում:

Իրանի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում՝ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թուլտվություն է տրվել՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ընկերության միջև 2011-ի դեկտեմբերի 26-ին կնքված հուշագրի շրջանակում:

ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում որպես դրամաշնորհ տրամադրել $2 մլն, Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Դրա համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2013-ին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Սակայն շինարարական աշխատանքները չեն մեկնարկել՝ պայմանավորված ԻԻՀ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցմամբ: 2015-ի հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները:

Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ի սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---