ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ` Մինսկի կողմից Բաքվին սատարելու պատճառով

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ` Մինսկի կողմից Բաքվին սատարելու պատճառով

PanARMENIAN.Net - 2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

Բելառուսի արտաքին գերատեսչությունն ապրիլի 2-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա»:

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Կարդացեք նաև. Բորդյուժան քննարկել է իրավիճակի զարգացումը Ղարաբաղում նախարարներ Օհանյանի և Նալբանդյանի հետ

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---