Զոհրաբյան. ԵԽԽՎ նախագահը ռազմական հանցագործ է 4 ապրիլի 2016 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 4-ին քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ վերհանելու Ադրբեջանի ֆաշիստական դոսիեն: «Քննարկենք և աշխարհին ներկայացնենք ադրբեջանցի զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը և մեծահասակների ականջ կտրելն ու սպանելը», - ասել է նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կա արդեն ԱԺ կոչը բոլոր միջազգային կազմակերպություններին. «Այս պահին այս ձևաչափն ենք ընտրել»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, ու այն, բացի ուժից, այլ լեզու չի հասկանում. «Նաև ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ պաշտոնը զբաղեցնող իսպանացի ջեբկիր նախագահ Պեդրո Ագրամոնդի խայտառակ հայտարարություններին: Նա ռազմական հանցագործ է դարձել, մի պաշտոնյա, որ պարտավոր է լինել անաչառ, սատար է կանգնել Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով խաղաղ բնակչության սպանդին: ՀՀ-ն պարտավոր է իր հստակ վերաբերմունքը հայտնել ստահակ Ագրամոնդի նկատմամբ. նա ռազմական հանցագործ է», - մեջբերում է «Ա1+»-ը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով կողմերին հարգել հրադադարը և վերադառնալ խաղաղ կարգավորման բանակցություններին: Նա նաև կոչ է արել հեռացնել հայկական զինուժը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պեդրո Ագրամոնդի հետ ու բազմակողմանի տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիվ-ահաբեկչական քաղաքականության մասին. «Մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ԵԽԽՎ բոլոր պատվիրակներին ներկայացնելու իրականությունը»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Նախագահ. Ադրբեջանցիները որևէ տարածք չեն «ազատագրել», ընդամենը կարճ ժամանակով 200-300 մ են գրավել Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |