Դավիթ Բաբայան. Ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ` ինչպես 1991-1994թթ.

Դավիթ Բաբայան. Ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ` ինչպես 1991-1994թթ.

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները սեփական քաղաքականության շնորհիվ իրենց գցել են փակուղու մեջ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

«Նրանց ռազմական օպերացիան ձախողվել է, այսինքն՝ այն 200-300 մետր առաջ գնալը սարսափելի կորուստներով որևէ հարց չի լուծում: Մյուս կողմից եթե նրանք հիմա դադարեցնեն գործողությունները, կնշանակի, որ բարոյական, քաղաքական առումով մեծ սխալ են գործել ու ստիպված են դրա համար պատասխան տալ», -հայտարարել է Բաբայանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նման հարձակում սկսելու որոշումը միայնակ չի կայացրել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակ են ստացել:

«Թուրքիան միակ երկիրն է աշխարհում, որը առանց թաքցնելու պաշտպանում է Ադրբեջանին՝ տարեր հարցերով», -հավելել է Բաբայանը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ չի կարող լինել, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն, քանի որ դրանց վերսկսվելու դեպքում այդ երկիրը «կամա, թե ակամա կհայտնվի պատերազմական գործողությունների մեջ»:

Անդրադառնալով այն հարցին թե կդիմե՞ն Ռուսաստանի օգնությանը ռազմական գործողությունների ակտիվացման պարագայում` Բաբայանը պատասխանել է. «Մեր հույսը մենք ենք: Կարծում եմ, մենք ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ, ինչպես արեցինք 1991-1994 թթ »:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---