Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջում:

Նույն օրն էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և միջամտությունn այլ երկրների գործերին:

«Չեմ կարող դատել, թե ինչ դեր է ունեցել կամ չի ունեցել Անկարան, կամ շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի դեպքում, բայց այն, որ բոլորի համար, ներառյալ Թուրքիան ու թուրք ժողովրդին, ճիշտ կլիներ, որպեսզի Անկարան կենտրոնանա աջակցությունն ահաբեկչությանը դադարեցնելու վրա, հստակ է»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` նախարարը նշել է, որ ռազմական լուծում այստեղ լինել չի կարող:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---