ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ՝ ինտերնետային սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ՝ ինտերնետային սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ այժմ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi շարժական մոդեմը կարելի է ստանալ անվճար:

Իսկ «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 3000 դրամով:

Ինչպես և նախկինում, այս սակագնային պլաններին և փաթեթներին կարելի է բաժանորդագրվել նաև 12 ամսով և մոդեմը ստանալ հատուկ պայմաններով:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) շարժական Wi-Fi մոդեմի գինը 39 900 դրամ է:

«Գերարագ ինտերնետի օգտագործողներն այս առաջարկի շնորհիվ հնարավորություն կունենան մատչելի ամսավճարի դիմաց միանալ սակագնային պլաններից մեկին և անվճար ձեռք բերել «ՄՏՍ Hay-Fi» 4G մոդեմը՝ մի քանի սարք միացնելու հնարավորությամբ: Այս մոդեմի առավելությունը շարժական լինելն է, ինչը թույլ է տալիս վայելել ինտերնետը՝ որտեղ էլ օգտագործողը գտնվի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---