ԱԳ փոխնախարար. Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավման բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի

ԱԳ փոխնախարար. Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավման բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի

PanARMENIAN.Net - Միջազգային հանրության արձագանքը հասեցական չէր, ուստի Ադրբեջանն ընկալել է դա որպես քարտ բլանշ վերջին իրադարձությունները իրականացնելիս: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է.«Պաշտոնյաների հայտարարություններում հստակություն չկա, ինչը մտահոգիչ է, այդ ուղղությամբ պետք է աշխատել»: Շ.Քոչարյանի խոսքով, առանց ԼՂՀ լիարժեք ներգրավման, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի: «Ակնհայտ է, եթե, ընդհանարապես, խոսքը կարող է գնալ բանակցությունների մասին, նախ և առաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի: Նախորդ փորձը ցույց է տվել, որ այն միջոցները, որոնք դրա համար կիրառվում էին, բավարար չեն: Մեզ համար ցանկալի է, որ հստակ լինի»,- ասաց նա:

ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ դեռևս 2011 թ. համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, արել էին հայտարարություն, որտեղ բառացի ասված էր, որ ժամանակին ուժի կիրառումն է բերել ներկա իրավիճակի, և նոր ոժի կիրառումը կբերի նոր տառապանքների, ավերածությունների, և դա կդատապարտվի ﬕջազգային հանրության կողﬕց:

«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա ﬔնք` հայկական կողﬔրը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասախան արձագանք»,-նշել է Շ.Քոչարյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---