Եթե իրավիճակը Ղարաբաղում վատթարանա, ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կգումարի

Եթե իրավիճակը Ղարաբաղում վատթարանա, ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կգումարի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք հատուկ նիստ էինք գումարել ապրիլի 4-ին: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի կունենա, երբ վերջիններս վերադառնան տարածաշրջանից»,-ասել է Զանյերը:

«Իհարկե, եթե իրավիճակը բացասական զարգացում ստանա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---