Կոմանդոս. Ղարաբաղը ոչ մի սանտիմետր չպետք է զիջի Ադրբեջանին

Կոմանդոս. Ղարաբաղը ոչ մի սանտիմետր չպետք է զիջի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Անթույլատրելի է ԼՂՀ-ի կողմից Ադրբեջանին ղարաբաղյան տարածքի որևէ հողակտորի փոխանցումը: Այս մասին լրագրողներին ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

«Ղարաբաղը ոչ մի սանտիմետր չպետք է զիջի Ադրբեջանին: Եթե մենք հակառակորդին որևէ տարածք տանք, ապա կօգնենք նրան մոտենալ և խեղդել մեզ», - ասել է նա:

Ինչպես կարծում է Տեր-Թադևոսյանը, չնայած ապրիլի 2-ից շփման գծում Բաքվի աննախադեպ ագրեսիայի հետևանքով Ղարաբաղի տված կորուստներին, լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը կկորցնի ավելի շատ, քան լարվածության սրման վերջին օրերին, գրում է Նովոստի-Արմենիան:

Կոմանդոսի խոսքով, Ադրբեջանի ածխաջրածնային հարստությունները նրա թույլ կողմն են, քանի որ Ադրբեջանը «նստած է» նավթային տակառի վրա` նավթամուղեր, նավթային հարթակներ, գազի վերամշակման ձեռնարկություններ։

«Եթե Ադրբեջանի վրա ուղղել մի քանի հրթիռ, կարելի է ոչնչացնել Ադրբեջանի տարածքի 30-40 տոկոսը», - ասել է նա և հավելել, որ Հայաստանը և ԼՂՀ-ն ունեն նման հնարավորություններ:

Տեր-Թադևոսյանի խոսքով, նույնիսկ եթե կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի ագրեսիան ինչ-որ չափով անակնկալ էր ղարաբաղյան կողմի համար, ապա երկրորդ անգամ Ղարաբաղի պաշտպանությանն անակնկալի բերել չի ստացվի:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---