ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին 8 ապրիլի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին: «Ամեն ինչ ըստ պայմանագրերի է: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,-ասել է Ռոգոզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 2015-ի սկզբին հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Ադրբեջան է առաքում Տ-90 Ս տանկեր: Ավելի վաղ «Ոոսօբորոնէքսպորտը» հայտարարել էր, որ 2017-ին ՌԴ-ն կավարտի զենքի և ռազմատեխնիկայի խոշոր խմբաքանակի առաքումը Բաքվին: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն, այդ թվում, վերոնշյալ տիպի տանկերի 3 գումարտակի և մոտ 100 հետևակի զրահապատ մեքենայի, ինչպես նաև ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր հրանետ համակարգերի մասին է: Փաթեթի արժեքը հասնում է 1 մլրդ դոլարի: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զենքի առաքումներում հաշվի է առնում բոլոր ռիսկերը տարածաշրջանում: «Սպառազինության ցանկացած առաքում Հայաստանին, ինչպես նաև բարեկամ Ադրբեջանին, իրականացվում է մանրակրկիտ կերպով հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-ասել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |