Բաքվի ագրեսիայի դեմ ցույց Բեռլինում. «Ալիև մարդասպան» լոզունգներից մինչև «Մենք հայ ենք, մենք Արցախն ենք»

Բաքվի ագրեսիայի դեմ ցույց Բեռլինում. «Ալիև մարդասպան» լոզունգներից մինչև «Մենք հայ ենք, մենք Արցախն ենք»

PanARMENIAN.Net - Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիմաց ապրիլի 8-ին տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի խողմից զինադադարի խախտումների:

Ցույցը սկսվել է Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի տերունական աղոթքով: 200-ից ավելի ցուցարար այնտեղ էին եկել տարբեր քաղաքներից` Մյունխենից, Նյուրնբերգից, Համբուրգից, Քյոլնից, Հալլեից, Փոթսդամից և այլն` արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերից պահանջելու` կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան, գրում է Aravot.am-ը:

Նրանք իրենց բողոք-նամակը Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հանձնել են արտգործնախարարություն` հույսով, որ Գերմանիան ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում իր ազդեցությունը կունենա.

«Պարոն Շտայնմայերին հանձնեցինք մեր պահանջը, որովհետև միակ ճանապարհը մենք տեսնում ենք քաղաքական ձևով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ դրվի: Գերմանիան և Եվրոմիությունը կարող են իրենց լծակներն օգտագործել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կանգնեցնելու, իրենք էլ դա գիտեն, Ադրբեջանն էլ չի ժխտում, ակնհայտ ձևով նա ասել է այդ մասին»,- նշել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը:

«Մենք կանգնած ենք Արտաքին գործոց նախարարության դիմաց, որովհետև այս տարի Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն, և ինքը ասելիք ունի, կարող է հիմնահարցի առթիվ միջամտել, կարող է ազդել նաև Մինսկի խմբի համանախագահների վրա: Մենք պետք է ջանանք, որ չասեն Հայաստան-Ադրբեջան պայքար, այլ` Արցախ-Ադրբեջան: Ինչո՞ւ համանախագահները չեն բողոքում Ռուսաստանի դեմ, որ նա Հայաստանի դաշնակիցն է և զենք է ծախում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ Մինսկի խմբի մեջ է, այսինքն` ինքը հակառակ քայլ է անում` օգնելով պատերազմին», - հավելել է ցուցարարներից մեկը:

Բողոքի ցույցի մասնակիցները հայերեն և գերմաներեն տարբեր լոզունգներ բացականչելով և երգելով արտգործնախարարությունից հասան մինչև Բունդեսթագ` «Ալիև մարդասպան», «կա‘նգ առ, Ալիև», «վերջ ագրեսիային», «զարթիր Եվրոպա», «զարթիր Գերմանիա», «Ղարաբաղը մերն է», «մենք հայ ենք, մենք Արցախն ենք», «Ալիևը պատերազմ է ուզում, մենք` խաղաղություն» և այլն:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 հոգու անհետ կորախների տեղեկությունը հաստատող փաստերը: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող, 122-ը վիրավորվել է:

Սերժ Թանկյանը կոչ է անում աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---