Դա Բաքվի գործն է, թե երբ եւ ինչպես նա մշակի Ազգային անվտանգության ռազմավարությունը12 փետրվարի 2007 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մշակման միջգերատեսչական գործընթացի սկզբում մեզ ուղորդում էին Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության խորհրդարանական հաստատմանը` օրենքի ընդունման միջոցով, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը` ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապես Սեյրան Շահսուվարյանի խնդրանքով: «Սակայն Միջգերատեսչական փորձագետների կողմից համաշխարհային փորձի դիտարկումը ցույց է տվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ձեւափոխումն օրենսդրական ակտի, կարող էր դառնալ «զսպաշապիկ» Հայաստանի ժողովրդավարության, քաղաքացիական հանրության կայացման համար: Միեւնույն ժամանակ, նման քաղաքական փաստաթղթերի հաստատումը երկրների նախագահների կողմից իրեն արդարացրել է ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում: Կարճ ասած, իմ առաջարկը տվյալ դեպքում եւս հանգում էր մեր ազգային անվտանգության շահերի իրական քաղաքական հաշվարկից»,- նշել է Սերժ Սարգսյանը:Ինչ վերաբերում է մի շարք օտարերկրյա փորձագետների կարծիքին այն մասին, որ ադրբեջանական փաստաթղթի ուշացումը պայմանավորված է Բաքվի իշխանությունների բռնապետական էության անհամատեղությամբ ռազմավարական որոշումների միջգերատեսչական մշակման ժողովրդավարության եւ թափանցիկության հետ, ապա, Սարգսյանի կարծիքով, լրիվ հնարավոր է, որ արտերկրյա փորձագետները ճիշտ են: «Միեւնույն ժամանակ, դա Ադրբեջանի գործն է, թե երբ եւ ինչպես նա մշակի իր գլխավոր քաղաքական փաստաթուղթը: Թույլ տվեք մեկնաբանություններն այսքանով ավարտել»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |