Փորձագետ. ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են եզրահանգումներ անել իրենց դաշնակիցների մասին

Փորձագետ. ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են եզրահանգումներ անել իրենց դաշնակիցների մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում 2 տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ամենաագրեսիվ բռնության հանդարտման ֆոնին Հայաստանը և Ադրբեջանը կարող են եզրահանգումներ անել իրենց դաշնակիցների հավատարմության և գործընկերների արձագանքի վերաբերյալ: Նման կարծիք է հայտնել Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, Eurasianet կայքի վերլուծաբան Ջոշուա Կուչերանն` ընդգծելով, որ այս պարագայում երկու կողմերն էլ գտել են ցանկալի պատասխանները, հայտնում է Tert.am-ը: :

«Խոշորագույն կողմնակի խաղացողն այս հակամարտությունում Ռուսաստանն է, սակայն նրա գործողություններն ու դրան հետևող արձագանքն անցան արդեն իսկ մաշված ուղիով. Հայաստանը բողոքում է, որ իր ակնհայտ դաշնակիցը զենք է մատակարարում իր թշնամուն, Ռուսաստանն էլ իր քաղաքականությունն արդարացնում է ուժերի հավասարակշռության նկատառումով:

Մինչդեռ Հայաստանում Ռուսաստանը տեղակայում է իր ռազմակայանը, նավթով հարուստ Ադրբեջանը զինում է ինքն իրեն` զենք ձեռք բերելով Ռուսաստանից:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, այցելելով տարածաշրջան, հաջողացրին ժամանակավոր հանդարտեցնել լարվածությունը, սակայն երկու պաշտոնյաներն էլ հստակ հայտարարեցին, որ Ռուսաստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը` երկու կողմերին կատարվող մատակարարումների հարցում:

Մյուս խաղացողը տարածաշրջանում Թուրքիան է, որն Ադրբեջանի դաշնակիցն է: Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, թերևս, սահմանափակվում է հռետորաբանությամբ, ինչը թեև անառարկելի է Բաքվի տեսանկյունից:

Բաքուն ավելի շատ հնչեղություն է տալիս Իսրայելի հետ իր հարաբերություններին, որը ևս նորագույն ռազմատեխնիկա է մատակարարում իրեն:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ընթերցեք նաև. Ռոգոզին. Եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---