Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում

Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4-րդն է ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքել է 227 կգ:

Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8 ծանրորդ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից:

17-ամյա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է երեք մոտեցումն էլ: Նախ պոկել է 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացել է բարձրացնել 125 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր:

Ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգու և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում:

Ավելի վաղ, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտիարդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---