Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանում ենթադրվում է նոր սարքավորման տեղադրում

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքում կայանալու է ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը ուսումնա-մեթոդական հավաքը: Հայաստանն իր այցի անմիջական նպատակի մասին խոսելով` Վլադիմիր Միխայլովը նշել է, որ նման հանդիպումներն անցկացվում են տարին երկու անգամ, ընդ որում տարբեր պետություններում, որպես միջոցառումները մրցակցային բնույթ ստանան: «Մենք սիրով ընդունեցինք հայկական կողմից հրավերը»,- նշել է գեներալը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ համակարգող խորհրդի նիստի ժամանակ ենթադրվում է բացառապես աշխատանքային փաստաթղթերի ստորագրում:



Նրա խոսքերով, երեքօրյա այցելության ընթացքում ենթադրվում է մի շարք դասընթացներ անցկացնել, ինչպես նաեւ լինել մարդական դիրքերում, այդ թվում նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, եւ նշել առաջիկա հեռանկարի աշխատանքի ծրագիրը: Գյումրիի ռազմակայանի հնարավոր վերասարքավորման մասին հարցին պատասխանելով` Վլադիմիր Միխայլովը ասել է, որ դա ենթադրվում է: Նա, սակայն, խուսափել է կոնկրետացնելուց, ավելացնելով միայն, որ քանի որ արդիականացում է անցկացվում, ապա այն ենթադրում է նոր սարքավորման տեղադրում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---