ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի խոցման տեսանյութը (վիդեո)

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի խոցման տեսանյութը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԼՂ Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի խոցման պահի տեսանյութը:

«Սա հայկական 70-ականների ՀՕՊ միջոց է, որը խոցում է 2016 թվականի նորագույն ԱԹՍ: Ահա այսպես ենք կատարելագործում մեր զենքերը, այսպես ենք խոցում նորագույն ԱԹՍ-ները» - գրել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ:

Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները

Ինչպես ՏՏ-ն կարող է օգնել ռազմարդյունաբերության կայացմանը. DAPRA-ի հայկական տարբերակն է ստեղծվում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---