Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Երևան, հետաձգվել է

Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Երևան, հետաձգվել է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այցը (Հարավային Կովկաս), այդ թվում՝ Երևան, հետաձգվել է:

Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Հալաջյանը: Նրա խոսքով, նոր ժամկետների մասին առայժմ հայտնի չէ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան այցելելու մեծ հետաքրքրություն ունի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բան Կի Մունը Հայաստան կժամանի ապրիլի 25-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում պետք է մնար մեկ օր: Նա պիտի այցելեր նաև Վրաստան և Ադրբեջան:

Մինչ այժմ Պան Գի Մունը Հայաստանում ու Ադրբեջանում չի եղել: 2007-ին նա կարճատև կանգառ է արել Թբիլիսիում, Աֆղանստանից Եվրոպա ուղևորության ճանապարհին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---