2015-ին Ադրբեջանը ՌԴ-ից մարտական տրանսպորտային 6 ուղղաթիռ է ստացել21 ապրիլի 2016 - 13:12 AMT PanARMENIAN.Net - 2015-ին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 212 ուղղաթիռ է փոխանցել պատվիրատուներին, որոնցից 6-ը` Մի-17Վ-1 մարտական տրանսպորտային ուղղաթիռ, ստացել է Ադրբեջանը, հայտնում է «Կոմերսանտը»: Ըստ թերթի տեղեկատվության, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա Հնդկաստան է առաքվել Մի-17Վ-5 ուղղաթիռ (առնվազն 23 միավոր) և արդիականացվել է 6 միավոր Կա-31: Հարավային Կորեան ստացել է Մի-172 3 ուղևորատար ուղղաթիռ, Ալժիրը` 6 ծանր Մի-26Տ2, Իրանը` բազմաթիրախ Մի-35Մ (4 միավոր) և հարվածային Մի-28ՆԷ (2 ուղղաթիռ), որոշ քանակի Մի-17 փոխանցվել է Զամբիային, և 1 Մի-8ԱՄՏՇ` Անգոլային: 2010-2014 թթ. Մոսկվան ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Բաքվի հետ զենքի առաքման վերաբերյալ. Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն: Պայմանագրերի մեծ մասն արդեն կատարված է. մնում է առաքել որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ, հրետանային համակարգեր: Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի ռազմական ներմուծման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկիրն է, այլև այդ երկրին զենք-զինամթերք վաճառող միակ խոշոր տերությունը։ Ընթերցեք նաև. Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |