Դեսպան. ՌԴ-ն հավասարության նշան չի դնում ՀՀ և Ադրբեջանի միջև24 ապրիլի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին է ասել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով ռուսական զենքի վաճառքի մասին հարցին, հայտնում է «Sputnik Արմենիան»: «Այստեղ խոսքը բացարձակապես հավասարության մասին չէ, բանն այն է, որ Հայաստանը ՌԴ համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Դրանք միանգամայն տարբեր մակարդակներ են և հավասարության նշանի մասին այստեղ խոսք լինել չի կարող»,-ասել է դեսպանը: Անդրադառնալով վերջին օրերին Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներին` դեսպանը նշել է, որ այժմ երկու երկրների հարաբերություններում գերիշխում են զգացմունքները, սակայն «ռուս-հայկական հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմություն ունեն, շատ դժվար է խարխլել»: «Այո, կարող են լինել դժգոհություններ, թյուրըմբռնում, բայց դա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ այլ փուլ կանցնեն: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական շփման մեջ են, կարծում եմ, որ միշտ է այդպես լինելու»,-ասել է Վոլինկինը: Երևանում ապրիլի 13-ին տեղի ունեցավ բողոքի երթ և ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական ոլորտում գործարքների: Ցուցարարները նաև ընթերցեցին Մոսկվային իրենց պահանջը՝ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, այլապես Հայաստանի հասարակությունը կփաստի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Ավելի վաղ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Մի քանի օր անց ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |