Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդ կստեղծվի

Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդ կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Գործընթացը կմեկնարկի ի կատարումն «ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 18-ի №16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» 26.11.2015թ. №52 և «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31.03.2016թ. №337-Ն որոշումների:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից` դիմում պաշտպանության նախարարին, ինքնակենսագրություն, բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից, տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ապրիլի 25-ից մինչև մայիսի 15-ը:

Հայտերը կարելի է ուղարկել փոստով. ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

Ապրիլի 25-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել:

Ընթերցեք նաև. Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հրավիրել Օհանյանին և Խաչատուրովին՝ հարցերին պատասխանելու

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---