ՊԲ խոսնակ. Լուրը, թե արգելված ռազմամթերք ենք կիրառում, Բաքվի հերթական զառանցանքն է![]() 27 ապրիլի 2016 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Պնդումները, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, Ադրբեջանի հերթական զառանցանքն է: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություն ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու», - ասել է նա, գրում է Tert.am-ը: Ապրիլի 27-ին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին` միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք կիրառելու մեջ: Նշվել էր, որ այդ մասին էլ լրատվամիջոցին փոխանցել է Ղազախստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |