ԱԳ փոխնախարար. Ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել

ԱԳ փոխնախարար. Ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված սպառնալից հայտարարությունը: Փոխնախարարը նշել է, որ այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին` Էրդողանն ասել էր, թե «Հայաստանը կրակի հետ է խաղում»: «Ադրբեջանն ակնհայտորեն ավելի ուժեղ է այս հակամարտությունում: Ռուսաստանը չի կարող բացահայտ և լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանին, քանի որ շահեր ունի նաև Ադրբեջանում»,-ասել է Էրդողանը: Նա ասել է,թե Թուրքիայում 100 հազար հայ է ապրում, որից մոտ 50 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն: «Մենք լավ ենք վերաբերվում նաև նրանց, ով կացության թույլտվություն չունի»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Փոխնախարարը նշել է, որ Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:

«Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:

Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---