2050 թվականին Վրաստանում մոտ 1 մլն բնակիչ է մնալու

2050 թվականին Վրաստանում մոտ 1 մլն բնակիչ է մնալու

PanARMENIAN.Net - Դեմոգրաֆիկ իրավիճակի առկա միտման պահպանման դեպքում 2050 թվականին Վրաստանի բնակչությունը կկազմի 2016-ի բնակչության 28%-ը:

Այդ մասին է հայտարարել Վրաստանի Դեմոգրաֆիական վերածնունդի հիմնադրամի նախագահ Թամար Չիբուրդանիձեն, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վրաստանում 2014-ին անցկացված բնակչության մարդահամարի արդյունքներով (չի անցկացվել Հարավային Օսիայում և Աբխազիայում) երկրի բնակչությունը 3,7 միլիոն է: Դա 642 հազարով պակաս է 2002 թ. մարդահամարի արդյունքներից: 2050- թվականին երկրի բնակչությունն, այսպիսով, կարող է կրճատվել մինչև 1.036 մլն:

Չիբուրդանիձեն նշել է, որ երկրի բնակչությունը կրճատվում է ամենուրեք, բացի Թբիլիսիից: Մայրաքաղաքում է ապրում երկրի բնակչության կեսից ավելին:

Ըստ տվյալների, Վրաստանի բնակչության 86,8%-ը վրացիներ են` 3,2 մլն, 6,3%-ը` ադրբեջանցիներ (233 հազար), 4,5%-ը հայեր (168 հազար), 0,7%-ը` ռուսներ (26,5 հազար):

Կարդացեք նաև. 12 տարում Վրաստանի հայ համայնքը կրճատվել է 1/3-ով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---