Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը

Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը

PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն կունենան «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկել հաղորդակցման, հատկապես՝ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում:

Այս ծառայությունն ակտիվացնելով՝ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը և շարունակում օգտվել ռոումինգի ձայնային և SMS ծառայություններից:

Դրա համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *115*1# hրահանգը:

«Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման և ապակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարևոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայությունն ապաակտիվացնելու և ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորությունը նորից ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *115*0# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---