Թուրք արձակագրի հոդվածը The Guardian-ում. Թուրքիայում դժվար է հայ լինել 6 մայիսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքական իրարանցման ընթացքում, որը գագաթնակետին է հասել վարչապետի հրաժարականի մասին հայտարարությամբ, մեջլիսում թեժ քննարկման թեմա էր դարձել Օսկար Ուայլդը, The Guardian թերթում գրում է թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամը ցանկացել է մեջբերել Ուայլդից, սակայն իշխող կուսակցությունից պատգամավորն առարկել է մեկին մեջբերելու գաղափարին, ով ոչ մահմեդական է, ոչ թուրք: «Դու ունե՞ս օրինակներ այս մշակույթից, այս քաղաքակրթությունից»,- ասել է նա: «Երբ նրանք Ուայլդի մասին չեն վիճում, հարվածներով են փոխանակվում»,- գրում է Շաֆաքը: Նա հիշեցնում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը կանխամտածված օրենքի փոփոխություն է և կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների նկատմամբ դատական գործերի և ձերբակալությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հայազգի պատգամավոր Գարո Փայլանին հարվածել են և ատելության խոսքեր հղել: Փայլանն ասել է. «Նրանք չեն կարող մարսել, որ հայ ինքնությամբ մարդը բացահայտում է նրանց ստերը և չի ընկրկում»: «Դժվար է հայ լինել Թուրքիայում: Կամ քուրդ, կամ ալևի, կամ միասեռական կամ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների համար հրաժարվող, կամ հրեա, կամ կին, կամ մեկը, ով պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում: Եթե ստացվի այնպես, որ դուք թվարկածներից մեկից ավելիին եք համապատասխանում, կյանքն է՛լ ավելի է դժվարանում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բազմազանությունը խեղդվել է: Խոսքի ազատությունը՝ վերացվել։ «Նույնության գաղափարախոսությունն» է իշխում երկրում: Գաղափարախոսությունը ձևավորվում է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի միջոցով՝ խառնված մաչիզմին և հայրիշխանությանը: Քաղաքականության լարվածությունը ներխուժում է առօրյա կյանքի բոլոր ասպեկտները»,- գրում է հեղինակը: Շաֆաքը գրում է, որ Թուրքիան այլևս պարզապես քաղաքականապես բևեռացված չէ, այլ բաժանված է երկու մոլորակի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, և նրանք, ովքեր նրա դեմ են: Իշխող կուսակցության անդամներից սպասվում է անվերապահ հնազանդություն, չկա անգամ ներկուսակցական ժողովրդավարության թույլ նշույլ, հայտնում է Tert.am-ը: Գաղտնիք չէ, որ հաջորդ վարչապետը կլինի մեկը, ով ամբողջապես կվերահսկվի Էրդողանի կողմից, ով է՛լ ավելի կկոնսոլիդացնի իր իշխանությունը: Վերջիվերջո, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական ռեժիմի՝ իշխանության մենաշնորհով: Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր մարդկանց հաճախ և համակարգված կերպով վախեցրել են: Միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար՝ նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 մարդ, նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ՝ ուսանողներ՝ Facebook-ում մեկնաբանությունների համար: Լրատվամիջոցները և սոցիալական մեդիաները խիստ վերահսկողության են ենթարկվում: «Անցյալում մենք սև հումորի ամուր ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը կոշտ էր, սակայն կարելի էր ծիծաղել քաղաքական գործիչների վրա: Այժմ ոչ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն քննադատել իշխանությանը: Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Էրդողանին ընդառաջելով թույլ է տալիս գերմանացի կատակերգուների նկատմամբ դատական հետապնդում սկսել՝ Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար, դա հստակ ուղերձ է Թուրքիայի դեմոկրատներին. «Դուք միայնակ եք», գրում է Շաֆաքը: 2015-ին թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ապօրինի զավակը» գիրքը, որտեղ խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին, բեմադրվել է Իտալիայում: Այդ գրքի համար Շաֆաքը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ` թուրքական ինքնությունը վիրավորելու մասին հոդվածով կանգնեց դատարանի առաջ: Սակայն քանի որ նրա մեղքն ապացուցող որևէ փաստ չգտնվեց, Շաֆաքը քրեական պատասխանատվության չենթարկվեց: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |