ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել 7 մայիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, հայտնում է «Արցախպրես»-ը: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:
«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորենք»,- ասել է Դ. Միրջանյանը և հավելել, որ տեղանքում առաջիկայում կսկսվեն ուսումնասիրության աշխատանքներ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ հայ զինվորները ոչ միայն պաշտպանում են հող հայրենին, այլ նաև պահպանում են մեր մշակույթը:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ Անգլիայի վարչապետին ներկայացվել է բյուջեն առանց մշակությաին ծախսերի, վերջինս ասել է. եթե մենք չենք պահպանելու մշակույթը, ինչի համար է պատերազմը»,- մեջբերել է Ս. Շահվերդյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |