Freedom House. Ադրբեջանում վերսկսվել են ակտիվիստների հետապնդումները

Freedom House. Ադրբեջանում վերսկսվել են ակտիվիստների հետապնդումները

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ադրբեջանում 2 երիտասարդ ակտիվիստի ձերբակալության կապակցությամբ հայտարարություն է տարածել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն և Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են մայիսի 10-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Բաքվի դատարանը նրանց ձերբակալել է 4 ամսով, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ազատ արձակելով 24 քաղաքական ու կրոնական ակտիվիստի Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են «ազատված բանտախցերը լցնել ազատության նոր պաշտպաններով»: Այդ մասին ասել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Գերմանը, հայտնում է contact.az-ը: «Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որ Ադրբեջանը հարգի հիմնական ազատություններն ու թույլ տա քաղաքացիական հասարակությանը ազատ գործել»,-ասել է Գերմանը:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարծում են, որ ձերբակալության իրական պատճառը Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին հայտնված գրաֆիտին է:

Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:

Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը:

Ադրբեջանն անազատ երկրիր է համարվում անազատ մամուլով:

Ընթերցեք նաև. Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---