Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ

Բաքվում Ալիևի հուշարձանին գրաֆիտիի ենթադրյալ հեղինակներին մեղադրում են թմրանյութ պահելու մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկատվություն է տարածել թմրանյութերի մեծածավալ առևտրով զբաղվող անձանց ձերբակալության մասին: Այդպիսի մեղադրանք է ներկայացվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը:

Ըստ NIDA երիտասարդական շարժման հայտարարության, այդ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ մայիսի լույս 10-ի գիշերը նրանք գրություն են թողել Բաքվում Հեյդարի Ալիևի հուշարձանի պատվանդանին:

Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:

Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը:

Ըստ Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության, Սաբունչիի շրջանում բնակվող Բայրամ Մամեդովի մոտից առգրավվել է մոտ 3 գ հերոին: Նրա բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 1 կգ հերոին: Իսկ Նասիմինյան շրջանի բնակիչ Իբրահիմովից առգրավվել է 2,6 գ հերոին, տանը հայտնաբերվել է ավելի քան 1 կգ հերոին:

Ձերբակալվածների փաստաբան Էլչին Սադիխովին թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալների հետ: «Նրանց ստիպել են ավլել հատակը ժամանակավոր մեկուսարանում, նրանք ահաբեկված են, երբ ես բողոք հայտնեցի, ինձ վտարեցին այնտեղից` թույլ չտալով տեսակցել ձերբակալվածների հետ»,-ասել է նա, հայտնում է Turan գործակալությունը:

Շրջանային դատարանի որոշմամբ Մամեդովին դատապարտել են 4 ամսվա ազատազրկման: Իսկ թմրանյութի մեծ խմբաքանակ պահելու մեղադրքնքով նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

Ընթերցեք նաև. Գրաֆիտի Հեյդար Ալիևի հուշարձանին` «Ստրուկների տոնը շնորհավոր»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---