Դեսպան. Իսրայելը չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ

Դեսպան. Իսրայելը չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ

PanARMENIAN.Net - Իսրայելն իր քաղաքականության համաձայն չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

2007-ին Ադրբեջանն ու Իսրայելը պայամանգիր են կնքել 1,6 մլրդ դոլարի զենքի առաքման մասին: Անօդաչու սարքերից բացի, Իսրայելն Ադրբեջան է առաքում նաև ռադարներ, հակատանկային հրթիռներ, գիշերային տեսանելիության սարքեր և ռազմական նշանակության այլ սարքավորումներ:

«Իսրայելն Ադրբեջանի իսկական բարեկամն է: Մենք մեծապես կարևորում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասել է դեսպանը:

Ավելի վաղ ՀՀ-ն իր դժգոհությունն է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը նաև Իսրայում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական բաժնի ղեկավար Դեն Օրիանի հետ և հայկական կողմի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի սպառազինման կապակցությամբ: Բողոքը, մասնավորապես, վերաբերում էր Ադրբեջանի կամիկաձե անօդաչու սարքերի վաճառքին, որոնցից մեկը գրոհել էր հայ կամավորների ավտոբուսը` 7 մարդու մահվան պատճառ դառնալով:

Ընթերցեք նաև. Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---