Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում![]() 12 ապրիլի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի «Մերեց» կուսակցության ղեկավար Զեխավա Գալոնը բողոք է հայտնել Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի կապակցությամբ: Ինչպես հայտնել է i24 պորտալը, պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին հասցեագրված բողոքի նամակում Գալոնը մասնավորապես նշել է, որ ըստ իր տվյալների, առաջիկա օրերին նախատեսվում է դրոնների նոր խմբաքանակի առաքում Ադրբեջան: Նա կոչ է արել նախարարին կասեցնել դրոնների առաքումն Ադրբեջան, քանի դեռ Իսրայելը հավաստիացումներ չի ստացել, որ դրանք չեն օգտագործվի հայկական կողմի դեմ: «Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են Իսրայելի համար: Իսրայելական զենքի կիրառումը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում անընդունելի է»,-ասել է Գալոնը նամակում: Ըստ Գալոնի, Ադրբեջանի և Իսրայելի գործարքների ծավալը սպառազինության ոլորտում կազմում է $5 մլրդ: Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ: Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականներին տեղափոխող ավտոբուսը, 7 մարդ զոհվեց: 2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: Ընթերցեք նաև. Տոնոյան. Իսրայելը նաև ՀՀ-ին է առաջարկել այն զենքը, որը վաճառել է Ադրբեջանին ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |