ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը՝ մայիսի 20-ին Երևանում![]() 19 մայիսի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 20-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստը Երևանում պետք է կայանար ապրիլի սկսզբին, սակայն ԼՂ-ում պատերազմական գործողությունների պատճառով, Ղազախստանի նախաձեռնությամբ, այն հետաձգվեց, ապա տեղափոխվեց Մոսկվա։ Պաշտոնական Երևանն այդ հետաձգումը թեև ընդունեց դժկամությամբ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհանդերձ մասնակցեց Մոսկվա տեղափոխված հավաքին, որտեղ էլ որոշվեց հաջորդ նիստը Երևանում անցկացնել։ Երևանյան նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |