Համամասնական ընտրակարգով ՀՀ ԿԸՀ հայտեր են ներկայացրել 27 կուսակցություններ եւ մեկ դաշինք 5 մարտի 2007 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի 131 տեղին հավակնում են պատգամավորության 1670 թեկնածուներ: Նրանցից 1497-ը համամասնական կարգով, որոնցից 344-ը կանայք են (22,5 տոկոս), 173 հոգի կառաջադրվեն մեծամասնական կարգով: Ընդամենը համամասնական կարգով հայտեր են ներկայացրել 27 կուսակցություններ եւ մեկ դաշինք: Ըստ ՀՀ օրենսդրության, կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ թեկնածուները մեծամասնական ընտրակարգով ԿԸՀ հայտեր են ներկայացրել 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեծամասնական ընտրատարծքներում թեկնածություններ առաջադրելու իրավունք ունեն նաեւ կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ նախաձեռնող խմբերը, կազմված առնվազն 50 հոգուց: Կուսակցությունների եւ դաշինքների, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել Հայաստանի ԿԸՀ մինչեւ մարտի 28-ը: Կուսակցական ցուցակների եւ պատգամավորության թեկնածուների գրանցումը տեղի կունենա ապրիլի 2-7: Պաշտոնապես նախընտրական արշավը կսկսվի ապրիլի 8-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 10-ը: Հայաստանի ԿԸՀ հայտերի ընդունման վերջին օրը ցուցակներ են ներկայացրել եւս 4 կուսակցություններ: Մարտի 3-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, որի կազմում են 131 թեկնածու, որոնց ճնշող մեծամասնությունը կուսակցության անդամներ են: Կուսակցության ցուցակը գլխավորում է խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը, նրան են հաջորդում կուսակցության նախագահի տեղակալ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը, պատգամավոր Հեղինե Բիշարյանը, պատգամավոր Սամվել Բաղդասարյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտաշես Ավոյանը: Ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը նույնպես համամասնական ցուցակ է ներկայացրել: Այդ ցուցակով առաջադրվում է 68 թեկնածու: Համամասնական ցուցակը գլխավորում է ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, «Այլընտրանք» շարժման անդամ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ գալիս են Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Դաշինքի կազմում են «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները: Իր հերթին «Դաշինք» կուսակցությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել 47 հոգուց կազմված թեկնածուների համամասնական ցուցակ: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, նրան են հաջորդում կուսակցության քաղխորհրդի անդամ Լիանա Տերյանը, Գնել Ղլեչյանը, պատգամավոր, քաղաքագետ Համայակ Հովհաննիսյանը: Հայոց համազգային շարժման ցուցակում 70 մարդ է, որոնց 17 տոկոսը կանայք են: Համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Կուսակցական ցուցակում երկրորդն է նախագահի տեղակալ Արամ Մանուկյանը: Ինչպես եւ ակնկալվում էր ցուցակում չկա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |