Ադրբեջանցի զինվոր է մահացել. Կորստի մասին պաշտոնապես չեն հայտնել23 մայիսի 2016 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Նախնական տեղեկություններով` մայիսի 21-ին, մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի զորամասերից մեկի շարքային զինծառայող 1996-ին ծնված Զեյնալով Էզզաման Մեհման օղլուն (Zeynalov Əzzaman Mehman oğlu)։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանցիների սոցցանցային հրապարակումներից։ Զինծառայողի մահվան ոչ պաշտոնական երկու վարկած է շրջանառվում՝ ինքնասպանության և մարտում սպանվելու, հայտնում է Ռազմինֆոն։ Պաշտոնապես կորստի մասին չի հայտնվել: Զինծառայողը Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը 2015-ին հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Ադրբեջանի ՊՆ-ը լրատվամիջոցներին կոչ էր արել հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |