ՊԵԿ պետի տեղակալ. Կոռուպցիայի նվազման մասին խոսող ցուցանիշներ կան, բայց պայքարը վերջնաժամկետ չունի

ՊԵԿ պետի տեղակալ. Կոռուպցիայի նվազման մասին խոսող ցուցանիշներ կան, բայց պայքարը վերջնաժամկետ չունի

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի վերջնաժամկետ չկա, սակայն կան ցուցանիշներ, որոնք խոսում են դրա նվազման մասին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

«Որոշակի ցուցանիշներ կան, որոնք խոսում են կոռուպցիայի նվազման մասին: Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերջնաժամկետ չկա», -ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Պաշտոնյայի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքներ հնարավոր կլինի զգալ երկարաժամկետ ժամանակահատվածում:

«Մենք պետք է անպայման կոռուպցիայի առաջացման պատճառները թվարկենք, հետո տեսնենք` դրա ուղղությամբ ինչ է արվում: Եթե պետական կառավարման համակարգը պաշտպանված չէ, և այն աշխատավարձները չի ստանում, որը հնարավորություն կտա անձնական կարիքները բավարարել, այդ ռիսկը անընդհատ լինելու է», - հավելել է Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե պաշտոնյաները միլիոնավոր եկամուտներ են հայտարարագրում, արդյոք դա նրանց համար քիչ է, Ալավերդյանը պատասխանել է.

«Մենք պետք է ուրախ լինենք, որ պաշտոնյաները հայտարարագրում են, որովհետև դա թափանցիկության մասին է խոսում: Ավելի վատ է այն դեպքը, երբ պաշտոնյան միլիոն ունի, բայց ոչինչ չի հայտարարագրում»:

Մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---