Օհանյան. Աշխատում ենք ռուսական զենքի ձեռքբերումն արագացնելու ուղղությամբ

Օհանյան. Աշխատում ենք ռուսական զենքի ձեռքբերումն արագացնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայկական կողմն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված զենք ձեռք բերելու վերաբերյալ վարկային համաձայնագրի շրջանակում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: Այդ մասին մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան գործակցություն ձևավորված է, աշխատում ենք արագացված տեմպերով: Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան», - ասել է Սեյրան Օհանյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին:

Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Իգլա» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ՏՕՍ-1Ա» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Տիգր» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---