Ադրբեջանի ԶՈւ-ն չկառավարվող հրթիռներով վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում

Ադրբեջանի ԶՈւ-ն   չկառավարվող հրթիռներով  վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացրել ադրբեջանա-վրացական սահմանի մոտ՝ մասնավորապես նաև բնակավայրերում: Բնակավայրերում անցկացված վարժանքների ընթացքում ուղղաթիռները կրակել են կառավարվող և չկառավարվող հրթիռներով:

Զորավարժության անցկացման մասին մայիսի 20-ին հայտնել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Սահմանապահ պետական ծառայության՝ մարտական կրակով զորավարժության ընթացքում օգտագործվել է ոչ միայն սահմանի մոտ տեղակայված «Աղգյոլ» զորավարժարանի, այլև հենց ադրբեջանական բնակավայրերի օդային տարածքները, ինչը վտանգի է ենթարկել բնակիչներին, հայտնում է Ռազմինֆոն:

Դա պարզ է դառնում նշված զորավարժության տեսագրությունից, որտեղ երևում է, որ ադրբեջանական Մի-8/17 ուղղաթիռը գյուղերից մեկի օդային տարածքից արձակում է իսրայելական արտադրության LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներ: Բացի այդ, ադրբեջանական ուղղաթիռները կրակում են նաև չղեկավարվող հրթիռներ:

Երկրի ԶՈւ սպառազինությունում առկա, Մի-17 բազմանպատակային ուղղաթիռների՝ իսրայելական արտադրության IAI LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով համալրվելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ՝ մարտի 6-ին, ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի հրապարակած տեսանյութից:

Մայիսի 20-ին անցկացված զորավարժությանը, բացի ավիացիայից, ներգրավվել են նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության ցամաքային ստորաբաժանումներ: Վարժանքների ընթացքում փորձարկվել են պայմանական սահմանախախտներին կասեցնելու մեխանիզմները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---