ԱԻՆ փոխնախարար. Ճապոնիայից 38 հրշեջ մեքենա ենք ստանալու, մի մասը կուղղվի Գյումրի24 մայիսի 2016 - 09:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին հարցրել է, թե երբ են Գյումրու փրկարարական ծառայությանը միանալու հրշեջ ծառայության ջոկատներ, որոնց կարիքը կա: «Երկու տարի է հարցը բարձրացնում եմ՝ լուծում չկա, Գյումրիին է վերաբերում, մանրամասն փորձել եմ վերլուծել իրավիճակը, հրշեջ ջոկատների աշխատանքին չենք կարողանում լուծում տալ, եթե խորհրդային տարիներին ունեինք մի քանի հրշեջ մաս, ապա այսօր ունենք ընդամենը մեկը: Ցավոք, ունենք նաև մեծ տարողունակությամբ մեքենաների հարց ևս»,- ասել է Մխիթարյանը, գրում է Tert.am-ը: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ մինչև տարվա վերջ Ճապոնիայից կստանան հրշեջ մեքենաներ: «38 հատ հրշեջ մեքենաներ կստանանք, որոնք մայրաքաղաքին չենք տալու, հիմնական մասը կուղղվի Գյումրի»,- ասել է Մխիթարյանը: 2010-ին Երևանի հրշեջ ծառայության ավտոպարկը համալրվել է Ճապոնիայից բերված 28 մեքենայով: 2014-ին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողﬕց ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությանը նվիրաբերվել է 4 «Ռենո» մակնիշի հրշեջ ﬔքենա` հրշեջ գույքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |