Երևանում «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբ կտեղադրվի

Երևանում «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբ կտեղադրվի

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված «Արարատ-73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ կտեղադրվի:

Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մայիսի 25-ի նիստին:

«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։

1973 թվականին Երևանի «Արարատը» Նիկիտա Սիմոնյանի ղեկավարության ներքո հաղթել էթ ԽՍՀՄ առաջնությունն ու նվաճել ԽՍՀՄ գավաթը: 1975-ին ակումբը հաղեց ԽՍՀՄ գավաթը: «Արարատ-73»-ի հաղթանակը թե ակումբի, թե հայկական ֆուտբոլի կարևորագույն նվաճումն է մինչև այսօր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---