Ֆրանսիացի պատգամավորներ. Կշարունակենք նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը![]() 26 մայիսի 2016 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրի խորհրդարանների միջև հաստատված ամուր գործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում: Նալբանդյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին: Նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում: Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը մայիսի 17-ին հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում կայացած միջազգային հանդիպման արդյունքները:«Ձեռքբերված պարտավորությունները շատ կարևոր են: Ֆրանսիան հորդորում է կողմերին պահպանել դրանք և կշարունակի միջնորդությունը որպես ՄԽ համանախագահ ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին»,-ասել է Նադալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |