Հայաստանում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական արշավը 7 մարտի 2007 - 18:32 AMT PanARMENIAN.Net - «Ազգային զարթոնք» կուսակցությունը կարող է վերանայել իր մասնակցության հարցը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին եւ հետ կանչել իր թեկնածուին, որն անցնում է Հայաստանի Ազգային կուսակցության համամասնական ցուցակով: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է «Ազգային զարթոնք» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, ով ՀԱԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղն է գրավում: Նրա խոսքերով, եթե իշխանությունների, ընդդիմիության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների կողմից շարունակվի իր եւ իր կուսակցության հասցեին հնչող զրպարտությունները, ապա նիստ կհրավիրվի եւ կդրվի ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության հարցը` ստեղծված պայմաններում:Եթե «Ազգային համերաշխություն» կուսակցությունը հաղթահարի 5-տոկոսանոց խոչընդոտը, սակայն խորհրդարանական ընտրությունները անցնեն կեղծիքներով, ապա «մենք մտադիր ենք հրաժարվել մեր մանդատներից»: Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի խոսքերով, կուսակցությունը առաջիկա ընտրություններին 5-տոկոսանոց խոչընդոտը անցնելու բոլոր շանսերն ունի, քանի որ 2003 թվականին, առանց ընտրատեղամասերում դիտորդներ ունենալու եւ առանձնապես մեծ միջոցներ չծախսելով նախընտրական արշավի ժամանակ, այն իրոք հավաքել էր ընտրողների ձայների 2,5 տոկոսը: Հայաստանի Ազգային կուսակցությունը (ՀԱԿ) ընդդիմադիր ուժերին առաջարկում էր մայիսի 12-ին հանդես գալ պահպանելով եւ ընդլայնելով «Արդարություն» դաշինքը: Ինչպես գտնում է ՀԱԿ-ի փոխնախագահը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, պետք չէր բանակցություններ վարել նոր դաշիքն ստեղծելու համար այն ժամանակ, երբ դաշինքն արդեն ստեղծվել ու գործում էր 2003 թվականից, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |