Քրդերը մտադիր են Ռաքքան ընդգրկել «Հյուսիսային Սիրիայի դաշնային համակարգում»

Քրդերը մտադիր են Ռաքքան ընդգրկել «Հյուսիսային Սիրիայի դաշնային համակարգում»

PanARMENIAN.Net - Ռաքքան ԻՊ գրոհայիններից ազատագրվելուց հետո կընդգրկվի «Հյուսիսային Սիրիայի դաշնային համակարգում»: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանում գործող սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Գարիբ Հեսոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին;

Քրդական և արաբական ջոկատներից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) ավելի վաղ հայտարարել էին Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիացիան, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում:

«Քանի որ Սիրիայի ժողովրդավարական ուժերն են գրոհում Ռաքքան, ապա տրամաբանական է, որ այն գրավելուց հետո, քաղաքն ինքնաբերաբր կընդգրկվի Սիրիայի հյուսիսում ստեղծվող ժողովրդավարական դաշնային համակարգում»,-ասել է Հեսոն:

Ըստ նրա, «Ասադի ռեժիմը չի կարող դրան ոչ մի բան հակադրել»: «Սիրիական բանակը Ռաքքայի գրոհին չի մասնակցում, այն հեռու է ահաբեկիչների «մայրաքաղաքից»,-ասել է Հեսոն:

Քրդերի ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրոհը միաժամանակ եռակողմ է լինելու: Այժմ հիմնական մարտերն ընթանում են հյուսիսում` դաշնակիցները փորձում են կտրել տարածաշրջանը Թուրքիայից, որտեղից ահաբեկիչներն օժանդակություն են ստանում:

Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները 3 բնակավայր են ազատագրել Ռաքքայի մատույցներում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---