Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 14-ին Ժնեւում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Համաձայնության են եկել Ժնեւում մարտի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման անցկացման մասին: Այսօր Բերնար Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:



Նշենք, որ մարտի 13-14 Ժնեւում կկայանա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի 4-րդ նիստը, որի աշխատանքին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքակնության գերատեսչությունների ղեկավարները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---