ՌԴ-ն Թուրքիայից աջակցություն կխնդրի Սու-24-ի օդաչուի սպանության հետաքննության գործով

ՌԴ-ն Թուրքիայից աջակցություն կխնդրի Սու-24-ի օդաչուի սպանության հետաքննության գործով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Թուրքիայից իրավական աջակցություն կխնդրի Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հետաքննության գործոով, որի ինքնաթիռը նախորդ տարի խոցվեց թուրքական կործանիչի կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել:

«Կարծում եմ, որ դա պետք էր անել (դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին), հետաքննությունը դա ենթադրում է: Կարծում եմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասել է Ֆրիդինսկին` ելույթ ունենալով ՌԴ Դաշնության խորհրդում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում Սու-24-ի ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:

Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը հայտարարել է, որ ՌԴ իրավասու մարմինները չեն դիմել դեսպանությանը` քրեական գործի հարուցման հարցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---