Պեսկով. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացումն օգուտ չի տա համաշխարհային տնտեսությանը27 մայիսի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Մեծ յոթնյակի» երկրների որոշումը ՌԴ դեմ գործող պատժամիջոցները երկարացնելու մասին դրական ազդակ չի հաղորդի համաշխարհային տնտեսությանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք չենք կարծում, որ այդպիսի որոշումները կարող են դրական ազդեցություն ունենալ գլոբալ տնտեսության և ընդհանրապես զարգացումների վրա, մինչդեռ հենց այդ թեմաներն են իրականում լինելու G7 համաժողովի ուշադրության կենտրոնում»,-ասել է Պեսկովը: Ըստ նրա, Մոսկվայի դիրքորոշումը պատժամիջոցների հարցում չի փոխվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն:Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում: Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության: G7 գագաթնաժողովը անցնելու է Ճապոնիայում մայիսի 27-28-ը: Ընթերցեք նաև. Անգելա Մերկելը կողմ է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների երկարացմանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |