Կուդրինի հորդորը Պուտինին. Նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը

Կուդրինի հորդորը Պուտինին. Նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ալեքսեյ Կուդրինը տնտեսական խորհրդի նախագահության նիստում խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը` կրճատելու համար տեխնոլոգիական հետամնացությունը:

Նիստի ժամանակ Կուդրինն ասել է, որ Ռուսաստանը տեխնոլոգիապես հետ է մնացել և պետք է ներկառուցվի միջազգային տեխնոլոգիական շղթաների մեջ: Ըստ Կուդրինի, դրա համար հարկավոր է նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունը, հայտնել է «Վեդոմոստի» թերթը:

Պուտինն իր հերթին հիշեցրել է հազարամյա պատմության մասին և հայտարարել է, որ երկիրը սակարկության առարկա չի դարձնի ինքնիշխանությունը, թեկուզ ինչ-որ բանում հետ մնալու դեպքում:

ՌԴ նախագահն ասել է նաև, որ պետք չէ ավելացնել լարվածությունն ու սադրանքներին տուրք տալ: Նա վստահություն է հայտնել, որ օտարերկրյա բիզնեսը չի հեռանա երկրից, որին շահավետ է աշխատել ՌԴ-ում:

Պաշտոնապես Կրելմը չի մեկնաբանում Պուտինի խոսքի մանրամասները` նշելով, որ դա նիստի հրապարակային հատվածում չի ասվել: Կուդրինի ներկայացուցիչը նույնպես չի մեկնաբանել բանավեճը:

2016-ի ապրիլին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կուդրինին Կրեմլում համարում են աշխարհում ֆինանսների գծով ամենաականավոր մասնագետներից մեկը: Պեսկովը հավելեց, որ Կուդրինը, որը ֆինանսների նախարար է եղել 2000-2011թթ., ՌԴ կառավարության լավագույն անդամներից էր և «սխալ կլիներ այս կամ այն ծրագրերը մշակելիս նրա փորձագիտական կարծիքը հաշվի չառնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---