ԿԲ. Բանկերը քաղվածքները միասնական պարզեցված նմուշով կտրամադրեն

ԿԲ. Բանկերը քաղվածքները միասնական պարզեցված նմուշով կտրամադրեն

PanARMENIAN.Net - Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերի վերաբերյալ տրամադրվող քաղվածքները կպարզեցվեն: Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, կարգավորիչը սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից:

Նշվում է, որ նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները: Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են:

2015 թվականի արդյունքներով ՀՀ ֆիզիկական անձինք բանկերից ու վարկային կազմակերպություններից 920 մլրդ դրամի չափով վերցրած վարկեր ունեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---