Մամեդյարով. Նախագահների հանդիպումից ստատուս քվոյի փոփոխման հարցում առաջընթաց ենք ակնկալում

Մամեդյարով. Նախագահների հանդիպումից ստատուս քվոյի փոփոխման հարցում առաջընթաց ենք ակնկալում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ լարվածության աղբյուր», ադրբեջանական APA-ին հղումով գրում է Araratnews.am-ը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26-ին խորհրդարանում հերքել է տեղեկությունները, թե, Վիեննայից հետո, հունիսին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հարցի վերաբերյալ համաձայնագիր ընդունվի:

Անդրադառնալով հանդիպման հնարավորությանը, Նալբանդյանն ասել է, որ այդ հանդիպումը, ըստ նրա նվիրված է լինելու բանակցությունների վերսկսմանը:

«Պարզ է, որ բանակցությունների վերսկսելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Եթե այդ մեխանիզմները ներդրվեն, եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, եթե ընլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և այսինքն` բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ», - ընդգծել է ԱԳ նախարարը:

Ալիև. Վիեննայի հանդիպումը հաջող էր

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---