ՀՀ ԿԸՀ են դիմել 4 կազմակերպություններ խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել երկու միջազգային եւ երկու տեղական կազմակերպություններ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով: ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը 12 դիտորդներից կազմված խումբ կգործուղի Հայաստան, իսկ ԱՊՀ գործադիր կոմիտեն` 8 մարդ: Տեղական կազմակերպություններից հայտ է ներկայացրել «Քո ընտրությունը» հասարակական կազմակերպությունը, որը նախատեսում է 2992 դիտորդներ գործուղել բոլոր ընտրատարածքներ, իսկ «Ընտրական համակարգեր» հասարակական կազմակերպությունը 10 դիտորդի հայտ է ներկայացրել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---