ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին 6 հունիսի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին հայտնի ֆիզիկոս Սերգեյ Համբարձումյանին կշնորհվի ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը: Այդ մասին հայտնում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը: 2 մլն ռուբլի դրամական պարգևի հանձնումը տեղի կունենա Մինսկում: «Հայ գիտնականի գիտական նվաճումները լիովին համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են ոչ միայն ՀՀ, այլ նաև ԱՊՀ զարգացմանը»,-նշել են հիմնադրամում: Մրցանակի դափնեկիրների թվում են ռուս դերասան Յուրի Սոլոմինը, բելառուս կենսաբաններ Վլադիմիր Ռեշետնիկովը, Վլադիմիր Տիտոկը և Ելենա Սպիրիդովիչը, ղրղզ կոմպոզիտոր Մուրատբեկ Բեղալիև, մոլդավացի գրող Իոն Դրուցեն, տաջիկ նկարիչ Վաֆո Նազարովը, ադրբեջանցի դաշնակահար Ֆարհադ Բադալբեյլին, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Ումուտկան Մունալբաևը: ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը սահմանվել է 2009-ին: Այն հանձնվում է ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |